Թրամփը լքել է Իրանի հարցով երկժամյա հանդիպումը՝ առանց որոշում ընդուննելու. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լքել է Իրանի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ երկժամյա հանդիպումը՝ առանց որոշում ընդունելու, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։

Թե ինչու Թրամփը որոշում չի ընդունել, հայտնի չէ։

Ավելի վաղ Truth Social սոցիալական ցանցում նա ակնարկել էր, որ մտադիր է վերջնական որոշում ընդունել Սպիտակ տան Իրավիճակային սենյակում անցկացվելիք հանդիպման ժամանակ։

Հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահը պնդում էր, որ կրակի դադարեցման ռեժիմի երկարաձգման մասին համաձայնագիրը ներառելու է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի վերաբացումը, երբեք միջուկային ռումբ չստեղծելու խոստումը և թույլտվությունը Միացյալ Նահանգներին՝ դուրս բերելու իր հարստացված ուրանը։

Իրանը բազմիցս հրաժարվել է վերոնշյալ պայմանների կատարումից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *