Հունիսին Ադրբեջանում նախատեսում են անցկացնել ֆորում «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» թեմայով․ Նարեկ Կարապետյան

Հունիսին Ադրբեջանում նախատեսում են անցկացնել ֆորում ադրբեջանցիների «վերադարձի» թեմայով․ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանը լրագրողներին ներկայացրեց փաստաթղուղթ առ այն, որ Ադրբեջանում մշակել են հայեցակարգ«Արևմտյան Ադրբեջան» վերադարձի գործընթացի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ Ադրբեջանը սկսել է աշխատել դեռևս 2023 թվականին․ աշխատանքների համակարգող է նշանակվել Իլհամ Ալևի աշխատակազմի ղեկավարը, իսկ գործընթացն ավելի ակտիվացավ վերջին 4 ամիսներին, երբ ադրբեջանական կողմից ամենաբարձր մակարդակով սկսեցին հնչել հայտարարություններ ադրբեջանցիների «վերադարձի» մասին։

«Ամեն ինչ սկսվեց Ադրբեջանի նախագահի հայտարարություններից Գիտությունների ակադեմիայի հետ հանդիպման ժամանակ, երբ նա ասաց, որ խաղաղությունից հետո «մենք պետք է վերադառնանք այնտեղ»։

Դրան հաջորդեցին կրոնական առաջնորդների հայտարարությունները, Փաշազադեի տեղակալի խոսքը մզկիթների վերականգնման վերաբերյալ, այնուհետև սկսեցին կազմակերպվել զանգվածային միջոցառումներ, իսկ անցյալ տարի նույնիսկ Բրյուսելում համագումար անցկացվեց։ Այս պահին տեսնում ենք, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները շեղվել են հենց այս ուղղությամբ», – ասել է Կարապետյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *