
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2025-ի մայիսի 30-ին, ադրբեջանցիների «պասով» Հայաստանի հակահայ ղեկավարությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ։
Ուրախ եմ, որ մեր սիրելի ժողովուրդը «վեցերորդ զգայարանով» զգաց այդ արշավի ազգադավ բնույթը և չաջակցեց ադրբեջանա-նիկոլական օրակարգին՝ կանգնելով սեփական Եկեղեցու ու ինքնության պաշտպանության դիրքերում։
Հիշեցնում եմ «Հինգ իրավապաշտպանների»՝ լայն տարածում ստացած հայտարարությունը։ Միաժամանակ, առաջարկում եմ դիտել Տիգրան Պասկևիչյանի վավերագրական փայլուն ֆիլմը, որն օրագրել է հակաեկեղեցական արշավն ու հարակից իրադարձությունները։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել «չորրորդ իշխանության» կարևոր դերակատարումը՝ հակաեկեցական արշավի դեմն առնելու հարցում։
Թարմացրե՛ք Ձեր հիշողությունն ու հունիսի 7-ին անպայման գնացե՛ք ընտրության ու մերժե՛ք ազգադավին։ Որպեսզի հունիսի 8-ից չսկսի մեր Մայր Եկեղեցու դեմ հարձակման նոր ալիք։ Գոնե երրորդ անգամ չսխալվենք»։