Այսօր չկա՞ կոռուպցիա, լո՞ւրջ, դուք հավատո՞ւմ եք դրան, այդքան միամի՞տ եք։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ընդունո՞ւմ է, ոևր իր իշխանության օրոք Հայաստանում կար ուժեղ կոռուպցիա։
Դիտարկմանը, որ երբ ինքը դարձավ Հայաստանի նախագահ, միլիոնատեր չէր, իսկ հիմա ինքն ու իր որդին արդեն միլիոնատեր են, որտեղի՞ց այդ գումարները, Քոչարյանն ասաց. «Ես ավարտելուց հետո աշխատել եմ մի ընկերությունում, որտեղ իսկապես աշխատել եմ միլիոնավոր դոլարներ, այդ վարույթը այսօր դատարանում է, մենք ամեն մի ցենտի համար ունենք հիմնավորված փաստաթղթեր, ամեն մի ցենտի համար»։