Ես հայտարարեցի Ղարաբաղի շարժումը չշարունակելու մասին, դա շատ բարդ ու ծանր էր ասել. գիտեի, որ ինձ հայհոյելու են ու «դավաճան» անվանեն. Փաշինյան

Ենթադրենք՝ շարունակում ենք Ղարաբաղի հարցը, իսկ վերջում ի՞նչ էր լինելու մեր հետ: Եվս 30 տարի, եթե ձգեինք էդ 30 տարին, անընդհատ մեծ ու փոքր պատերազմներ, անընդհատ զոհեր ու վիրավորներ, դատարկվող սահմանամերձ գյուղեր:

Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին քարոզարշավի ժամանակ Տավուշի մարզում ունեցած իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Տավուշում էսօր սահմանամերձ գյուղերում 1931 տուն ա կառուցվում: 2 տարի արդեն սահմանին ո՛չ զոհ ունենք, ո՛չ վիրավոր: Դա էն բան շնորհիվ ա, որ ես հայտարարեցի, որ Ղարաբաղի շարժումը չենք շարունակելու. դա ժվար էր ասել, ահավոր բարդ ու ծանր էր, գիտեի, որ ինձ, իմ ընտանիքին, իմ ընկեներին հայհոյելու են, ասելու են՝ դավաճան, բայց ես իմ մեջ էդքան ուժ գտել եմ, ու հանուն մեր նահատակների ու հանուն մեր երեխեքի, որովհետև հասկացել եմ, որ հակառակ դեպքում ևս 30 տարի Հայաստանը արնաքամ են անելու և՛ ներսից, և՛ դրսից», – ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրությունում եղել են ուժեր, որոնք ցանկացել են, որ Ղարաբաղի հարցը չկարգավորվի:

«Էդ որ պատմում են տարբեր լուծումների մասին, միջազգային հանրությունում գտնվել են շատ ազդեցիկ ուժեր, որոնք ցանկացել են, որ չկարգավորվի, չփակվի Ղարաբաղի հարցը, որովհետև մի մասին դա պետք ա եղել ՀՀ-ին ծնկի բերելու համար, մյուս մասին՝ Ադրբեջանին ծնկի բերելու համար»:

Իմ ամենամեծ պատմական առաքելությունն ու ծառայությունն ա, որ ես մատուցել եմ ՀՀ-ին, և դա մեր նահատակներին մատուցված ամենամեծ հարգանքի տուրքն ա, որովհետև նրանց հիշատակը բարձր պահելու միակ ձևը էդ հեռանկար ունեցող ՀՀ-ն ա, 2021-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության օրը ամեն ինչ անում էին, որ ՀՀ-ում չնշվի, բայց մենք էդ պայմաններում էդ օրը նշեցինք ու ես ելույթ ունեցա ու ասեցի՝ մեր նահատակները ընկել են, որ ՀՀ-ն բարձրանա ու ՀՀ-ն բարձրանում ա: Եվ դրա ամենակարևոր պայմաններից մեկը հաստատված խաղաղությունն ա», – ասաց Փաշինյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *