Մյունխենի օդանավակայանի աշխատանքը մի քանի ժամով ընդհատվել է անհայտ օդային օբյեկտի հայտնաբերման պատճառով․ գրում է Bild թերթը։
Թերթի տվյալներով՝ օդաչուները «կասկածելի բան են նկատել» օդանավակայանի տարածքում․ նշվում է, որ այն կարող էր լինել անօդաչու թռչող սարք։
Տեղական իշխանության մարմինները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։