«Քարոզարշավ է անում և ասում՝ շատ չուշացնեք»․ Կարինե Հարությունյան

«Քարոզարշավ է անում և ասում՝ շատ չուշացնեք»․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոյեմբերյանում Փաշինյանը քարոզարշավ է անում, քաղաքացին մոտեցել է, ուզում է խոսել, խնդիր ունի, Փաշինյանն ասում է՝ բայց շատ չուշացնես։
     Այս մարդը ութ տարի միայն ինքն է խոսել, ուրիշներին խոսելու հերթ չի տվել, ժամերով լայվ է արել, ժամերով ասուլիսներ, օրական մի տասը գրառում՝ իր էջում, ութ տարի իր լաչառությամբ, հիստերիայով, ընդդիմության հասցեին հոխորտանքներով խլացրել է ժողովրդի ձայնը, այսօր քարոզարշավ է անում և ասում է՝ շատ չուշացնեք։
     Շատ չուշացնեք, նրան միայն ձեր ձայնն է հարկավոր,
     եկել է հավաստիացում ստանա, որ էլի սխալվելու, իրեն եք ձայն տալու, իսկ ձեր խնդիրները․․․
     Ձեր խնդիրները ձեր խնդիրներն են, քանի իրեն եք ձայն տալու»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *