Աշխարհում բավականին հակասական են արհեստական բանականության մասսայական կիրառության հանդեպ տրամադրությունները։
Մի մասի կարծիքով արհեստական բանականությունը դրական երևույթ է, հեշտացնում է մարդկանց կյանքը, մյուս մասի կարծիքով՝ բացասական ազդեգություններն ավելի շատ են։
Կա նաև մի զգալի հատված, որը նույնիսկ հստակ չի պատկերացնում, թե խոսքն ինչի մասին է։
Ովքե՞ր են աշխարհի ամենաազդեցիկ գործադիր տնօրենները
Ուսումնասիրենք` ինչպիսի տարածվածություն ունի արհեստական բանականության կիրառումը Եվրոպայում․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ Նորվեգիայում բնակչության 56․3%-ը օգտագործում է արհեստական բանականություն։ Երկրորդ տեղում է Դանիան՝ 48․4% ցուցանիշով։
Հաջորդիվ Շվեյցարիան է՝ 47% արդյունքով։ Ամենացածր ցուցանիշները դիտվել են Ռումինիայում՝ 17․8%, Թուրքիայում՝ 18․6%, և Իտալիայում՝ 19․9%։
Ընդ որում, Եվրոպական միությունում արհեստական բանականության օգտագործման մակարդակը կազմել է միջինում 32․7%։