«Պատերազմի դռները հնարավոր կլինի փակել, երբ մեր դաշնակիցները կերաշխավորեն խաղաղությունը»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

«Պատերազմի դռները հնարավոր կլինի փակել, երբ մեր դաշնակիցները կերաշխավորեն խաղաղությունը»․ Գագիկ Ծառուկյան

«Ամենակարևորը երաշխավորված խաղաղություն է, որ պատերազմ չլինի, ընդմիշտ փակենք պատերազմի դռները։ Դա այն դեպքում կլինի, երբ որ մեր դաշնակիցները մեր կողքին լինեն, և իրենք ստորագրեն»,- Ալավերդիում քարոզարշավի ժամանակ նշել է Գագիկ Ծառուկյանը։
     «Եթե մենք ու Ադրբեջանը ձեռք ենք բերել խաղաղություն, ուրեմն որևէ մեկը իրավունք չունի քայլ անելու։ Այսօր Ադրբեջանը մեր բարձունքների, գրավված հողերի վրա նստած է և պահանջներ է ներկայացնում, մեր գերիները այնտեղ են, եթե խաղաղություն է, մեր գերիներն ինչո՞ւ հետ չեն գալիս, Ադրբեջանը մեզանից ուզում է վրեժ լուծել, մենք պետք է խելացի գտնվենք, որ կարողանանք միասնական, առանց արյունի խնդիրը լուծենք, չլուծվող խնդիր չկա, պետք է ճիշտ բանակցություն՝ ի օգուտ երկրի, ի օգուտ պետության»,- հավելել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *