«Թույլ մի՛ տուր, որ հայրենիքդ դարձնեն թյուրքական բազարի մանրադրամ»․ Արտակ Զաքարյան

«Թույլ մի՛ տուր, որ հայրենիքդ դարձնեն թյուրքական բազարի մանրադրամ»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մասնակցի՛ր, քվեարկի՛ր, մաքո՛ւր եղիր խղճիդ առջև: Գոնե այդ կերպ թույլ մի տուր, որ հայրենիքդ դարձնեն թյուրքական բազարի մանրադրամ:
     Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվածում:
     Վստահաբար եմ ասում ձեզ: Ցանկացած մակարդակում, ցանկացած թշնամի, ավելի մեծ հարգանք ունի իր դեմ պայքարողների՝ քան անտարբեր չեզոքություն պահողների նկատմամբ:
     Գնա՛ ընտրության և կասեցրո՛ւ ներկայիս կործանարար ընթացքը: Ապավինի՛ր ուժի ու արժանապատվության հաղթանակներին, ոչ թե թուլացնող ու նվաստացնող պարտություններին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *