Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպել է արթիկցի ուսուցիչների հետ։
Առուշանյանն իր խոսքում անդրադարձել է իրենց իշխանության կողմից իրականացված դրական փոփոխություններին։ Նա խոսել է նաև Փաշինյանի արտաքին քաղաքականությունից։
«Քվե ենք խնդրում, որ վարչապետը շարունակի իր դիվանագիտությունը»,-ասել է Շիրակի մարզպետը։
Ուշագրավն այն է, որ մարզպետի հետ հանդիպումը ի սկզբանե լուսաբանման համար չէր, հետո այն վերածվեց նախընտրական քարոզարշավի։
Մանրամասներ՝ տեսանյութում․
Անահիտ Չալիկյան