Կրեմլին կարող է դուր չգալ Հայաստանի կողմնորոշումը. ընտրությունը պարզ է՝ կամ անկախ Հայաստան, կամ ՌԴ գուբերնյա

«Կանայք և գլոբալ անվտանգային  ճարտարապետությունը» մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանի  խոսքով՝ նորություն չէ, որ ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցներին
պարտադրում են գալ ու քվեարկել Սամվել Կարապետյանի օգտին:
«Որքանով կհաջողվի
100
.000 մարդ բերել՝ չեմ
կարող ասել, բայց նմանատիպ պլաններ եղել են։ Ինչքանով դա կազդի ընտրությունների ելքի
վրա՝ միանշանակ չէ
»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։

Հոխիկյանի դիտարկմամբ՝ վերջին ամիսների ընթացքում ՌԴ-ից պարբերաբար
կրկնում են այն միտքը, որ եթե իրենք կորցնեն Հայաստանը, կորցնում են Հարավային Կովկասը։
Ինչո՞ւ պետք է ՌԴ-ն պահանջի, որ Հայաստանում հանրաքվե անցկացվի՝ հարցին ի պատասխան
Հոխիկյանն ասաց
«Հետաքրքիր է, երբ, օրինակ,
Ռուբիոն է գալիս Հայաստան, կամ Դոնալդ Թրամփն է աջակցություն հայտնում Փաշինյանին,
ինչ-որ մարդիկ այդտեղ խնդիրներ են տեսնում առ այն, որ սա մեր ընտրություններին միջամտության
փորձ է։ Բայց երբ ՌԴ նախագահն ասում է, որ Հայաստանում պետք է անցկացվի հանրաքվե, որպեսզի
ՀՀ քաղաքացիները որոշեն՝ ուր են գնում, նույն այդ դերակատարները որևէ կերպ դա չեն համարում
միջամտություն ՀՀ ներքին գործերին
»։

Մեր զրուցակցի  խոսքով՝
թե ինչ ֆորմատով ՀՀ-ն հանրաքվե կանցկացնի՝ կորոշեն ՀՀ իշխանություններն ու ժողովուրդը
: «Այո՛, ժամանակին վարչապետն ասել է, որ հանրաքվե անցկացնելու նպատակ կա, երբ բանը
հասնի նրան, որ  անհրաժեշտություն լինի որոշելու՝
ՀՀ քաղաքացին հակված է ԵՄ անդամակցությա՞նը, թե՞ ոչ, բայց չեմ կարծում
, որ երրորդ պետության
ղեկավարն իրավունք ու իրավասություն ունի նման կոչով դիմելու Հայաստանի Հանրապետությանը
»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *