Սելին Դիոնի մասին դրամատիկ սերիալ կնկարահանեն

Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի մասին կնկարահանվի դրամատիկ սերիալ՝ Growing up Dion վերնագրով։ Այն նվիրված կլինի հատկապես երգչուհի մանկությանն ու երիտասարդությանը։ Այս մասին հայտնում է Deadline պարբերականը։ Սերիալը կլինի առաջին ժապավենը, որը նվիրված կլինի նրա կյանքի վաղ շրջանին։ Սերիալին պաշտոնապես աջակցություն են հայտնել Դիոնի ընտանիքի անդամները։Սերիալի պրոդյուսերն է երգչուհու եղբայրը՝ Ժակ Դիոնը։ Սյուժեի հիմքում «Dion: A Family Saga» գիրքն է՝ գրված երգչուհու զարմիկ՝ Ջիմի Դիոնի կողմից։

Սերիալում կներկայացվի կանադական Քվեբեկում Սելին Դիոնի մանկությունը, նրա համեստ կենցաղը բազմանդամ ընտանիքում եւ առաջին քայլերը՝ համաշխարհային բեմերին։ Հատուկ ուշադրություն է դարձվել նրա եւ մոր՝ Թերեզայի հարաբերություններին, ընտանեկան միջավայրին։ Դեռ հայտնի չէ, թե ով է մարմնավորելու Սելին Դիոնին։ Ավելի վաղ՝ Սելին Դիոնին մարմնավորել էին՝ Վալերի Լեմերսյեն՝ «Սիրո ձայնը» ֆիլմում, Քրիստին Գավին «Սելին» կենսապատումում եւ Մարլա Մինդելը «Տիտանիկ» բրոդվեյան մյուզիքլ-պարոդիայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *