
Գերմանիայում՝ Մյունխենի օդանավակայանի աշխատանքը դատարեցվել է՝ տարածքում դրոնի հայտնաբերման պատճառով։ Այս մասին հայտնում է Bild թերթը, վկայակոչելով տեղի ոստիկանության տրամադրած տեղեկությունները։ Համաձայն հաղորդման, շաբաթ առավոտյան Մյունխենում ավելի քան մեկ ժամով օդանավակայանը կաթվածահար է եղել։ Ոստիկանությունը սկսել է հատուկ գործողություն երկու թռիչքավայրէջքային հարթակներում էլ։ Պատճառն այն է, որ վաղ առավոտյան օդաչուները տարօրինակ օբյեկտ են հայտնաբերել օդանավակայանի տարածքում։ Այն եղել է կողմնակի թռչող սարք՝ դրոն։ Մեկ ժամ տեւած ստուգումներից հետո, հայտարարված տագնապը չեղարկվել է։