Կոտայքում բախվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում բախվել են 25-ամյա Արթուր Ա․-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի, 31-ամյա Հմայակ Ա․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 24-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Դավիթ Ա․-ն և Արթուր Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *