Այսօր Բյուրական է գնալու Արագածոտնի մարզպետը եւ ուսուցիչներին ու աշակերտներին հորդորել են ներկա գտնվել այդ հանդիպմանը։
NEWS.m–ի տեղեկություններով, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հորդորել է մանկավարժական կազմին գալ հանդիպմանը։ Երեխաներին նույնպես հաղորդագրություն է ուղարկվել ՔՊ–ականների հետ հանդիպմանը գնալու համար։ Նշենք, որ երեկ էլ լրատվամիջոցներից հայտնի դարձավ, որ Վայոց ձորի մարզպետն է պարտադրել մարզի բոլոր դպրոցների ուսուցիչներին մասնակցել իր հետ հանդիպմանը։