Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է ընտրել իր երկրի ապագան․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Ռուսաստանի վերջին հայտարարությունները պաշտոնական Երևանի հասցեին, հայտարարել է, որ Հայաստանի ապագան պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։

«Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսեց, թե ինչ էր ասվում Հայաստանի մասին։ Սակայն Հայաստանի ժողովուրդն է միակը, որը իրավունք ունի որոշելու և ընտրելու իր երկրի ապագան»,- ասել է Զելենսկին։

Նա նաև կոչ է արել Եվրոպային ավելի ակտիվ աջակցել Հայաստանին՝ ընդգծելով, որ ոչ մի երկիր չպետք է մնա առանց աջակցության։

«Հայաստանին պետք է աջակցել, ինչպես նաև Մոլդովային, Բալթյան երկրներին, Ադրբեջանին և Վրաստանի ժողովրդին։ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ կորցնել որևէ երկիր»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *