Իմ բժշկական զննության արդյունքները ծայրահեղ լավն էին. Թրամփ

Իմ բժշկական զննության արդյունքները ծայրահեղ լավն էին, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

«Ի տարբերություն ԱՄՆ մյուս նախագահների, որոնցից ոչ մեկը երբևէ չի անցել հաստատված, բարձր բարդության կոգնիտիվ թեստ, ես հավաքել եմ կատարյալ 30 միավոր 30-ից, ինչը համարվում է «ծայրահեղ ինտելեկտ»: Տխմարոկրատներն իրո՞ք զարմացած են:

Իրականում, սա իմ չորրորդ նման թեստն է, բոլորը՝ կատարյալ կամ 120 ճիշտ պատասխան տրված 120 հարցերից: Շատ հազվադեպ է պատահում, որ որևէ մեկը Կատարյալ Արդյունք գրանցի, հատկապես, երբ դրան հասնում են չորս անգամ անընդմեջ: Բոլոր նրանք, ովքեր առաջադրվում են Նախագահի և Փոխնախագահի պաշտոններում, պետք է ստիպված լինեն անցնել բարձր բարդության Կոգնիտիվ Թեստեր: Կոնգրեսը և Տխմարոկրատները պետք է պահանջեն դա»,- գրել է Թրամփը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *