Ֆրանսիական «ՊՍԺ»-ն դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող

Նախօրեին ֆրանսիական «ՊՍԺ»-ն տուգանայիններով հաղթել է լոնդոնյան «Արսենալին» եւ երկրորդ անգամ անընդհատ դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող։ Խաղը տեղի է ունեցել Բուդապեշտում։

Մարզական այս նվաճումից հետո Փարիզում սկսվել են անկարգություններ «ՊՍԺ» ֆանատների կողմից։ Նրանք հարձակվել են հացի փռի եւ ռեստորանի վրա՝ Փարիզի 16-րդ օկրուգում։

«Պարկ դե Պրենս» մարզադաշտի մոտ ոստիկանները շրջափակման մեջ են առել հազար մարդու։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 45 մարդ, որից 13-ը նախնական կալանքի տակ են վերցվել, որպեսզի նրանց գործողությունների առնչությամբ հետո սկսվի քննություն։

Անկարգությունների ընթացքում, ինչպես հայտնում է Le Figaro-ն, մեկ ոստիկան տուժել է։ Անկարգությունները հատկապես սուր բնույթի են եղել Լե-Ալ եւ Ելիսեյան դաշտեր թաղամասերում։ Հատուկ նշանակության ստորաբաժանումները ցրել են «ՊՍԺ»՝ անկարգություններ իրականացնող ֆանատներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *