Ինչո՞ւ եք խաբում ձեր մարդկանց, ձեզ ո՞վ է այդ գազը տալու և ի՞նչ գումարի դիմաց. Լուկաշենկոն Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Հայաստանի միջոցով նոր տարանցիկ գազատար կազմակերպելու մասին, հաղորդում է  БЕЛТА-ն։ «Վերջերս Փաշինյանի հայտարարությունից լսեցի. «Ահա, մեր տարածքով խողովակներ կանցնեն, և մեզ գազով կվճարեն։ Եվ և՛ գազ, և՛ փող շատ կլինի»։ Լսեք, թե դա երբ կլինի՝ դեռ հարց է»,- հայտարարել է նա։

«Ժողովուրդը, մարդիկ չէ՞ որ մանրամասների մեջ չեն խորանում։ Որտեղի՞ց, ի՞նչ խողովակներ են անցկացվելու։ Ահա կուզենայի իմանալ, թե ինչու է նա ստում իր ժողովրդին։ Ի՞նչ խողովակներ, որտեղի՞ց են այդ խողովակները գնալու, ո՞վ է նրանց այդ գազը տալու, և ի՞նչ գումարներ են լինելու»,- ասել է Լուկաշենկոն։

Ըստ նրա, այժմ Ռուսաստանը Հայաստանին բնական գազ է վաճառում առանց մաքսատուրքի՝ այնպիսի գնով, որը մի քանի անգամ ցածր է, քան, օրինակ, Եվրամիության շուկայում։

«150-160 դոլար հազար խորանարդ մետրի համար (Հայաստանի համար։ – БЕЛТА-ի նշումը)։ ԵՄ-ում բնական գազը 550-650 դոլար է հազար խորանարդ մետրի համար (խորանարդ մետրերի։ – БЕЛТА-ի նշում),- ասել է նա։ – Սա միայն բնական գազի մասին է։ Ես այլ բանի մասին չեմ խոսում։ Սա ի՞նչ շահավետություն է։ Եթե խոսենք փողի մասին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *