Իշխանություն դեռ չեղած՝ արդեն Սյունիքի գյուղերի խնդիրները հասցրել ենք ՄԱԿ. Արման Թաթոյան

«Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Կապանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ մինչ մյուս քաղաքական ուժերը վախեցնում են քաղաքացիներին, «Միասնության թևերը» լուծումներ է առաջարկում։

«Ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ է լինելու, մենք կարողանալու ենք հարցերը լուծենք։ Իշխանություն դեռ չեղած՝ արդեն Սյունիքի գյուղերի խնդիրները հասցրել ենք ՄԱԿ։ Ես լցնում եմ միջազգային օրակարգը։ Իմ վարչապետության ժամանակ այն դիվանագիտության անբաժան մաս է լինելու։ Հայաստանի ինքնիշխան տարածքների դեօկուպացիան բանակցությունների առաջնային հարց ենք դարձնելու»,- նշել է Արման Թաթոյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *