Յանա Դանիելյանը դստեր՝ Ադելի հետ նոր լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում արել

Դերասանուհի, հաղորդավարուհի Յանա Դանիելյանը սոցիալական հարթակների իր պաշտոնական էջում նոր, չափազանց գեղեցիկ լուսանկար է հրապարակել դստեր՝ Ադելի հետ:

Լուսանկարն արվել է Ադելի կյանքի կարևորագույն և հիշարժան օրերից մեկի՝ դպրոցական ավարտական երեկոյի ընթացքում: Կադրերում մայր ու դուստր ներկայացել են շքեղ կերպարներով. Յանան ընտրել է էլեգանտ սև հագուստ, իսկ Ադելը՝ ավարտական երեկոյին համահունչ, նուրբ սպիտակ զգեստ:

Լուսանկարին կից դերասանուհին կատարել է գրառում: «Սենց դեպքերում ուրախ եմ, որ AI կա՝ իմ պատկերացրած ֆոնը կարողացա տեղադրել Կարևորը մենք ենք, որ իրական ենք և այն պահերն ու էմոցիաները, որոնք ապրում ենք»,- անկեղծացել է Յանա Դանիելյանը:

Հատկանշական է, որ վերջին շրջանում Ադելի կյանքի բոլոր կարևոր իրադարձություններին ակտիվորեն ներկա է գտնվում նաև հայրը՝ դերասան, հաղորդավար Սուրեն Փահլևանյանը։

Չնայած տարիներ առաջ տեղի ունեցած ամուսնալուծությանը՝ նախկին ամուսինները պահպանել են բարձր գիտակցությունն ու հարգանքը: Նրանք միասին մասնակցել են դստեր ավարտական հանդիսությանը՝ այդ հիշարժան ու պատասխանատու պահին լինելով Ադելի կողքին և թև ու թիկունք դառնալով նրան դեպի մեծ կյանք ճանապարհին:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *