ՄԱԿ-ը հայտնվել է սնանկացման եզրին

Ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով՝ ՄԱԿ-ը հայտնվել է սնանկացման եզրին․ «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ին պարտք է շուրջ 4 միլիարդ դոլար, իսկ Չինաստանը՝ մոտ 455 միլիոն դոլար։

«Պետությունների՝ ֆինանսական պարտավորությունները չվճարելու կամ դրանք ուշացնելու հետևանքով կազմակերպությունը ստիպված է եղել կրճատել քարտուղարության շուրջ 3 հազար աշխատատեղ»,- գրում է աղբյուրը։

Հաղորդվում է նաև, որ ծախսերը նվազեցնելու նպատակով ՄԱԿ-ի կենտրոնակայանում անջատվել են շարժասանդուղքները, ինչպես նաև հետաձգվել է շենքի երեսպատման վերանորոգումը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *