Թուրքիային սպասվում է անոմալ շոգ․ սնդիկի սյունը կարող է հատել 40-ի շեմը

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Թուրքիայում առաջիկա ամռանը սպասվում է անոմալ շոգ, որը հատկապես կզգացվի Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում․ գրում է «РИА Новости» -ն։

«Առավել շոգ կլինի Անթալիայում, Ալանիայում, Բելեքում և Սիդեում, որտեղ հուլիս և օգոստոս ամիսներին ցերեկային ջերմաստիճանը կարող է գերազանցել 40°C-ը»,- գրում է լրատվամիջոցը։

Մասնագետների խոսքով՝ եղանակային այս պայմանները կարող են ազդել ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների վրա, ուստի խորհուրդ է տրվում օրվա ամենաշոգ ժամերին խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *