Փաշինյանի՝ գազի տարանցիկ երկիր դառնալու հայտարարությունը սուտ է․ Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «սուտ» են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե իբր ԵԱՏՄ շրջանակներում քննարկվել է Հայաստանի տարածքով գազի տարանցման հարցը․ գրում է ռուսական «ТАСС»-ը։

«Վերջերս ես լսեցի Փաշինյանի հայտարարությունները, որ թե՛ գազ, թե՛ փող շատ է լինելու, որովհետև Հայաստանով անցնելու են տարանցիկ խողովակներ: Որտեղի՞ց, ի՞նչ խողովակներ են անցկացվելու: Կուզեի իմանալ՝ ինչո՞ւ է նա ստում իր ժողովրդին։ Ի՞նչ խողովակներ, որտեղի՞ց են այդ խողովակները գալու և ո՞վ է նրանց այդ գազը տալու»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է բնական գազ առանց մաքսատուրքի և զգալիորեն ավելի ցածր գնով, քան եվրոպական շուկաներում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *