ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Իրանի ռադիոլոկացիոն կայանին և անօդաչու թռչող սարքերի կառավարման կետերին՝ ի պատասխան, ինչպես իրենք են պնդում, Իրանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ ամերիկյան MQ-1 անօդաչուի խոցման․ գրում է «РИА Новости»-ն։

Իր հերթին ԻՀՊԿ-ն էլ հայտարարել է, որ պատասխան հարված է հասցրել ԱՄՆ ռազմաբազային։ Պաշտոնական Թեհրանը սպառնացել է էլ ավելի լայնամասշտաբ պատասխան տալ, եթե նման գործողությունները կրկնվեն։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *