ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները գույքագրել են Զապորոժիեի ԱԷԿ-ին հասցված վնասները

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (փորձագետները գույքագրում են Զապորոժիեի ատոմակայանի 6-րդ էներգաբլոկին հասցված վնասները, որ, ըստ ռուսական կողմի, առաջացել են շաբաթ օրն ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով․ գրում է «РИА Новости»-ն։

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինական մարտական անօդաչուն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ էներգաբլոկի մեքենայական սրահին։

Կայանի մամուլի ծառայության տվյալներով՝ տուժածներ և լուրջ ավերածություններ չկան, ատոմակայանի տեխնոլոգիական գործընթացնի խախտումներ ևս չեն արձանագրվել, իսկ ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *