Ֆրանսիայի ռազմածnվային nւժերը շրջափակել են Ռուսաստանից դուրս եկած տանկերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան՝ Մեծ Բրիտանիայի և մի շարք եվրոպական գործընկերների աջակցությամբ, շրջափակել է Ռուսաստանից դուրս եկած տանկեր։

«Գործողությունն իրականացվել է միջազգային վերահսկողության և պատժամիջոցների շրջանակում»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նավը հաշվառված է «ստվերային նավատորմի» համակարգում և Արևմուտքի գնահատմամբ՝ օգտագործվում է ռուսական նավթի արտահանման սահմանափակումները շրջանցելու համար։

Ֆրանսիան չի հրապարակել նավի անվանումը կամ իրավական կարգավիճակը, սակայն նշել է, որ հետաքննությունը շարունակվում է՝ պարզելու, թե ինչ բեռ է տեղափոխել, ինչպես նաև երթուղու համապատասխանությունը գործող պատժամիջոցներին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *