Իսրայելը ԱՄՆ-ից թույլտվություն է խնդրել Բեյրութի վրա Իսրայելի բանակի հարվածները ընդլայնելու համար

Իսրայելցի պաշտոնյաները Վաշինգտոնից խնդրում են հավանություն տալ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) գործողությունների ընդլայնմանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, գրում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները դիմել են ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ խնդրելով թույլատրել ՑԱՀԱԼ-ին ընդլայնել հարվածները Բեյրութի ուղղությամբ»,- հայտնում է պարբերականը։

Աղբյուրների խոսքով՝ իսրայելցիները հույս ունեն, որ «հաշվի առնելով թե՛ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում, թե՛ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններում առաջընթացի բացակայությունը, ԱՄՆ-ի պատասխանը բարենպաստ կլինի»։

Կիրակի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՑԱՀԱԼ-ը կուժեղացնի իր գործողությունները Լիբանանում։ Նրա խոսքով՝ ռազմական արշավը ավելի երկար կտևի, սակայն Իսրայելը կվերականգնի անվտանգությունը հյուսիսում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *