Երեկ՝ մայիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Եղեգնաձոր քաղաքի Վայքի փողոցում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Երեմ Մ-ն իր վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 14-ամյա տղայի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ու տղան տեղափոխել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,- նշում է լրատվամիջոցը։