
Երևանի Արարատյան զանգվածում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում անհետ կորած զինծառայողի ընտանիքի անդամ Արսեն Ղուկասյանի մայրը՝ Մարիամ Վարդանյանը, փորձել է մոտենալ վարչապետին՝ բարձրաձայնելով իր դժգոհությունն ու մտահոգությունները, սակայն ոստիկանները նրան չեն թույլատրել մոտենալ տարածքին։ Միջադեպի ընթացքում նա հնչեցրել է կոշտ քննադատական հայտարարություններ՝ անդրադառնալով պատերազմին, զոհերին և անհետ կորածների խնդրին։
Նա իր հետ բերել էր սև քարից պատրաստված սրտի տեսքով քանդակ։