ԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են խաղաղության համաձայնագիրը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևով ամրապնդելու հարցը․ Բաղայի

Իրանն ու ԱՄՆ-ն քննարկում են պատերազմի դադարեցման հնարավոր համաձայնագրում այնպիսի կետի ներառումը, որը թույլ կտա գործարքն ամրապնդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է Mehrnews-ը։

«Մենք դեռ քննարկում ենք ընդհանուր դրույթները։ Այդ 14 կետերը միայն հիմնական հոդվածներն են, որոնցից մեկով նախատեսվում է, որ վերջնական համաձայնությունը պետք է ամրագրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով՝ իրավական պաշտպանվածություն ապահովելու համար»,- նշել է նա։

Բաղային նաև նշել է, որ Լիբանանում հրադադարի հաստատումը պատերազմի դադարեցման ցանկացած համաձայնագրի անբաժանելի մասն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *