Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը բռնապետ չէ և, ըստ էության, չի կարող լինել։
«Ես վերջերս ԿԺԴՀ-ում էի։ Գիտեք, առաջնորդը (Կիմ Չեն Ընը) շատ լուրջ տպավորություն է թողել ինձ վրա։ Նա խելացի մարդ է։ Նա երիտասարդ է, խոստումնալից և կենտրոնացած է համագործակցության վրա։ Նա բռնապետ չէ… Նա, ըստ էության, չի էլ կարող բռնապետ լինել», – ասել է Լուկաշենկոն։