ԱԺ-ում հունիսի 8-ից կմեկնարկեն 2025-ի պետբյուջեի կատարման հաշվետվության նախնական քննարկումները

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները կմեկնարկեն հունիսի 8-ին:

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը կընդգրկվի ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի՝ 2026 թվականի հունիսի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում:

Տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը՝ այստեղ:

Հիշեցնենք, որ հունիսի 7–ին տեղի են ունենալու ԱԺ հերթական ընտրությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *