Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի ռեժիմի հաստատման պայմանները տարածվում են նաև Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների վրա, ուստի դրանց շարունակումը Թեհրանը դիտարկում է որպես զինադադարի ընդհանուր խախտում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարն անվերապահորեն տարածվում է մարտական գործողությունների բոլոր գոտիների, այդ թվում՝ Լիբանանի վրա։ Ճակատներից որևէ մեկում դրա խախտումը նշանակում է հրադադարի ռեժիմի ամբողջութական խախտում»,- գրել է նա X-ի իր էջում։
Արաղչին ընդգծել է, որ այս խախտումների հետևանքների ողջ պատասխանատվությունը լիովին ընկնում է ԱՄՆ-ի և Իսրայելի վրա։