Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են ռազմական համագործակցությունը

Վրաստանում այցով գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է այդ երկրի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Հասանովը մատնանշել է, որ ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ռազմական բնագավառում երկու պետությունների կապերը շարունակում են ընդլայնվել։

Հանդիպմանը կողմերը մանրամասն քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


Ի՞նչն է փոխվել բնական հնչողության համար.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *