Իրանը Լիբանանում պատերազմի շարունակումը համարում է hրադադարի խախտnւմ բոլոր ճակատներում. Արաղչի

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի ռեժիմի հաստատման պայմանները տարածվում էին նաև Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների վրա, ուստի դրանց շարունակումը Թեհրանը համարում է հրադադարի խախտում բոլոր ճակատներում։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարն անվերապահորեն տարածվում է մարտական գործողությունների բոլոր գոտիների վրա, ներառյալ՝ Լիբանանը։ Ռազմաճակատներից որևէ մեկում դրա խախտումը նշանակում է հրադադարի ռեժիմի խախտում բոլոր ճակատներում»,- գրել է նա։

Արաղչին ընդգծել է, որ տվյալ խախտումների հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ և լիովին ընկնում է ԱՄՆ-ի և Իսրայելի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *