Հրամայել է հարվածել Բեյրութին․ Իրանը դադարեցրեց բանակցությունները

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները Լիբանանում լարվածության աճի ֆոնին, հաղորդում է Tasnim-ը։

Գործակալության տվյալներով՝ Թեհրանը նաև որոշել է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը և ակտիվացնել այլ երթուղիներ, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր Բեյրութի Դահիյա թաղամասին հարվածելու հրամանի մասին։

Որոշումը կայացվել է «Հըզբոլլահ»-ի կողմից հրադադարի խախտման և Իսրայելի հյուսիսային քաղաքների հրետակոծության հետևանքով։ Այս մասին ասվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի համատեղ հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *