Մոսկվան չափազանց երկար է հանդուրժել սա․ Հայաստանին է՞լ են ակնարկում

Ռուսաստանը հետխորհրդային պետությունների «գոյության միակ երաշխավորն» է։ Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը Վլադիմիր Սոլովյովի հաղորդման եթերում։

Նրա կարծիքով, Մոսկվան պետք է տնտեսական արտոնություններ տրամադրի միայն ռազմավարական քաղաքական հավատարմության դիմաց։

Միխեևը նաև նշել է, որ նախկին ԽՍՀՄ երկրներում Ռուսաստանը հաճախ ներկայացվում է որպես «օկուպանտ» և «գաղութարար», չնայած Մոսկվայի «երկարատև աջակցությանը»։

Ավելին, քաղաքագետը քննադատել է Ռուսաստանի մոտեցումը հարևան պետությունների հետ հարաբերություններին՝ նշելով, որ Մոսկվան չափազանց երկար է հանդուրժել նման հռետորաբանությունը։

Հատկանշական է, որ փորձագետը նման կոշտ դիրքորոշում է հայտնում ՌԴ ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող կոշտ քննադատության ֆոնին՝ կապված ԵՄ-ԵԱՏՄ թնջուկի և հայկական կողմի արևմտամետ քաղաքականության հետ։

Բացառված չէ, որ նրա ակնարկը նաև վերաբերում է Հայաստանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *