Իսրայելը սպառնում է հարվածել Բեյրութի հարավային արվարձաններին

Իսրայելական բանակը զգուշացրել է Բեյրութի հարավային արվարձաններին հարվածելու իր պատրաստակամության մասին և կոչ է արել տեղի բնակիչներին լքել իրենց տները:

Հայտարարությունը հրապարակել է իսրայելական բանակի արաբերեն լեզվով խոսնակը X սոցիալական ցանցում:

«Իսրայելի պաշտպանության բանակը զգուշացնում է Բեյրութի Դահիա թաղամասի բնակիչներին և կոչ է անում նրանց տարհանվել սեփական անվտանգության համար», – գրել է նա:

Խոսնակը հայտարարել է, որ եթե «Հեզբոլլահը» շարունակի հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքների և ավանների վրա, իսրայելական բանակը կհարվածի Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձաններում գտնվող թիրախներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *