Իջևանի հյուրանոցներում ազատ համարներ չեն եղել

Մայիսի 30-ի երեկոյան Իջևանի Ազատամարտիկների հրապարակում կայացած Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի քարոզչական հավաքը բազմամարդ էր։ Այդտեղ էին հավաքվել Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի ՔՊ-ականները, իշխանության համախոհները, Երևանից նախօրոք Իջևան մեկնած ՔՊ-ականներ:

Իջևանի բնակիչները հարցնում էին` ինչու Փաշինյանն իր ելույթում դիմելով ներկաներին, ասաց՝ հարգելի իջևանցիներ, բերդցիներ, նոյեմբերյանցիներ, դիլիջանցիներ, սակայն չասաց՝ հարգելի երևանցիներ, չողջունեց այդտեղ ներկա բազմաթիվ երևանցիներին։

Իջևանից մեզ հայտնեցին, որ նախօրեին՝ մայիսի 29-ին Երևանից շատ ՔՊ-ականներ մեկնել են Իջևան, հյուրանոցներում համարներ են վերցրել, գիշերել, որպեսզի հաջորդ օրվա հավաքին մասնակցեն։ Իջևանում շատ հյուրանոցներ են գործում, սակայն բոլոր տեղերն այդ օրերին զբաղեցված են եղել, հյուրանոցներում ազատ տեղեր չեն եղել։ Փաշինյանի քարոզարշավը գոնե մի օգուտ բերեց իր հայրենի քաղաքին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *