ԱՄՆ-ն պատժամիջոցների սպառնալիքով Օմանից պահանջել է հեռավորություն պահել Իրանից․ The Wall Street Journal

ԱՄՆ վարչակազմը Օմանից պահանջել է կողմնորոշվել իր դիրքորոշման հարցում և վերանայել Իրանի հետ հարաբերությունները։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնում Մասկատի և Թեհրանի սերտ կապերը սկսել են դիտարկել որպես ոչ բարեկամական քայլ։ Ինչպես պնդում են թերթի զրուցակիցները, Սպիտակ տունը նույնիսկ պատժամիջոցներով է սպառնացել Օմանին այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզությունը հանգել է այն եզրակացության, թե Մասկատն Իրանի հետ իբր քննարկում է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար գանձելու հնարավորությունը։ Օմանի իշխանություններն հերքում են այս մեղադրանքները։

Աղբյուրները նշում են, որ օմանյան կողմին զարմացրել է ԱՄՆ-ի որդեգրած տոնայնության կտրուկ փոփոխությունը, և այժմ երկիրը դիտարկում է Վաշինգտոնի գործողություններին արձագանքելու տարբերակները։

Միևնույն ժամանակ, չնայած կոշտ հայտարարություններին, Դոնալդ Թրամփի վարչակազմը Օմանի նկատմամբ ռազմական սցենար չի դիտարկում, գրում է թերթը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *