Նավթի գները փոքր-ինչ նվազել են, քանի որ թրեյդերները շարունակում են հետևել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների շուրջ առկա անորոշությանը, հայտնում է Reuters գործակալությունը։
Միջազգային էտալոն համարվող Brent տեսակի նավթի արժեքը նվազել է 75 ցենտով՝ բարելի դիմաց հասնելով 94,23 դոլարի։ Ամերիկյան WTI տեսակի նավթն էժանացել է 85 ցենտով և վաճառվել բարելի դիմաց 91,31 դոլար մակարդակում։
Գների անկումը հաջորդել է նախորդ օրվա կտրուկ աճին, երբ երկու էտալոններն էլ զգալի թանկացել էին։
Չնայած երկուշաբթի օրվա այս աճին՝ մայիսին նավթի գները նվազել են ավելի քան 16%-ով։ Սա տեղի է ունեցել ընթացիկ հրադադարի և այն սպասումների ֆոնին, որ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ավելի լայն համաձայնագիրը կարող է հանգեցնել իրանական նավթի արտահանման ավելացմանն ու համաշխարհային առաջարկի աճին։