Ռուսաստանն ամբողջ գիշեր հետ է մղել Կիևի կատաղի գրոհները

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 148 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում` հունիսի 1-ի ժամը 20։00-ից մինչև հունիսի 2-ի ժամը 7։00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները 148 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սմոլենսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքներում և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքներում»,– ասված է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *