Քվեախցիկում տեսանելի ձևով, բաց եղանակով քվեարկելը քրեորեն պատժելի արարք է, քրեորեն պատժելի արարք է նաև շահադիտական նպատակներով սեփական քվեաթերթիկը նկարելը, տեսաձայնագրելը և նաև եթե որևէ մեկը ձեզ հարկադրի քվեարկության արդյունքը իրեն հայտնել։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
«Առհասարակ քվեարկության գաղտնիությունը որևէ կերպ խախտելը համարվում է քրեական պատասխանատվության ենթակա արարք, հետևաբար եղեք տեղեկացված ու տեր կանգնեք ձեր իրավունքներին»,– հավելել է նա։
Հիշեցնենք, որ ԱԺ հերթական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7–ին։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։