Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի կրկնօրինակը տեղադրվել է ՌԴ-ում

Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում տեղադրվել է Ստեփանակերտի հայտնի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի կրկնօրինակը։

Հուշարձանի և խաչքարի օծմանը մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը, հայտնում է Սպուտնիկը։

Ներկա են եղել նաև Վլադիկավկազի, Միներալնիե Վոդիի, Նովոռոսիյսկի, Կիսլովոդսկի, Ստավրոպոլի, Կրասնոդարի, Արմավիրի և Կուբանի Սլավյանսկի հայ հոգևորականության ներկայացուցիչները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *