Ասիական տարածաշրջանային պետական պարտքի կառավարման ֆորումին ներկայացվել է ՀՀ պետպարտքի կառավարման մարտահրավերները

ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Մարինե Մելիքյանը և նույն վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ Ստելլա Մկրտչյանը մասնակցել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպված Ասիական տարածաշրջանային պետական պարտքի կառավարման ֆորումին: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ֆինանսների նախարարությունից: 

Ֆորումի շրջանակներում Մարինե Մելիքյանը ներկայացրել է ՀՀ պետական պարտքի կառավարման բնագավառի ընթացիկ զարգացումները, օրենսդրական բարեփոխումները, մարտահրավերները, ինչպես նաև ծրագրերն ու սահմանված նպատակները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *