
«Ի՞նչ է ուզում քաղաքացին։ Սա պետք է հասկանալ։ Իմ պատկերացմամբ՝ պարզ քաղաքացին ուզում է, որ հանգիստ ապրի, խաղաղ ապրի, երեխայի ապագայի հետ կապված վստահություն ունենա։ Չմտնել այս բարդ քաղաքական թեմաների մեջ, գուցե ուզում է միայն ընտրություններից ընտրություն հետաքրքրվել այս ամենով։ Իսկ հինգ տարի անընդմեջ մնալ այս թունավոր մթնոլորտում, սա միայն ու միայն այս իշխանության ժառանգությունն է»,- Տավուշում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Իրենք իրենց տեսակով են այսպես։ Իրենք իրենց տեսակով այնպես են, որ ուզում են ժողովրդին խառնել, մեկը մեկի դեմ սրել, արանքում էլ՝ օգտվել։ Իմ պատկերացմամբ՝ այսպիսի մի բան կա․ եթե այս իշխանությունը իրավիճակը չի լարում, սկսում է իրեն վատ զգալ։ Ես, օրինակ, մի հարևան ունեի․ եթե այդ օրը մեկի հետ չէր կռվում, ինքը էդ օրը հիվանդ էր, ջերմությունն էլ բարձցրանում էր։ Սա լրիվ լուրջ եմ ասում, սա , գուցե, մարդու տեսակ է»,- նշել է նա։