ԵՄ-ն քննարկում է Իսրայելի նախարարների դեմ հնարավոր պատժամիջոցները՝ «Սումուդ» նավատորմի հետ կապված միջադեպի պատճառով․ Euractiv

Եվրոպական խորհուրդը ծրագրում է նախապատրաստական աշխատանքներ սկսել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարող կոալիցիայի անդամների դեմ հնարավոր պատժամիջոցների շուրջ, քանի որ նրանք կարող են մեղսակից համարվել «Սումուդ» միջազգային նավատորմի ակցիայի մասնակիցների իրավունքների խախտումներին։ Այս մասին հայտնում է Euractiv-ը՝ հղում անելով հունիսի 18-19-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի փաստաթղթի նախագծին։

«Սումուդ գլոբալ նավատորմի» ակցիան մեկնարկել է ապրիլին։ Մասնակիցները հայտարարում էին, որ իրենց նպատակն է ճեղքել Գազայի հատվածի ծովային շրջափակումը և մշտական մարդասիրական ծովային միջանցք ստեղծել։ Մայիսին հաղորդվում էր, որ իսրայելցի զինվորականները սկսել են նավեր կանգնեցնել միջազգային ջրերում։

Փաստաթղթի նախագծի համաձայն՝ ԵՄ-ն դատապարտում է նավատորմի ձերբակալված մասնակիցների նկատմամբ վերաբերմունքը և առաջարկում է դիտարկել պատժամիջոցների հնարավորությունն այն նախարարների դեմ, ովքեր մեղադրվում են մարդու իրավունքների խախտումներ հրահրելու մեջ։ Մասնավորապես, հիշատակվում է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Euractiv-ը, նման միջոցների ընդունումը կպահանջի ԵՄ բոլոր երկրների միաձայն որոշումը։ Այս պահին դեմ են արտահայտվում Բուլղարիան և Չեխիան, ուստի հայտարարության տեքստը կարող է վերանայվել, իսկ վերջնական որոշումը դեռևս մնում է հարցականի տակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *