Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի ավարտը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության ևս մի հաստատում է․ Կոբախիձե

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի ավարտը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և հաջող համագործակցության ևս մի հաստատում էայսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն՝ ԲԹԿ երկաթուղային գծի պաշտոնական բացման արարողության ժամանակ։

Նա նշել է, որ ԲԹԿ գիծը փորձարկման ռեժիմով աշխատում է 2017 թվականից, և բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի աճել է։

Կոբախիձեն նշել է, որ ԲԹԿ-ի լիարժեք շահագործման հանձնումը կբարձրացնի «Միջին միջանցքի» մրցունակությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօրվանից շահագործման է հանձնվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը՝ վրացական հատվածի արդիականացումից հետո: Երկաթգծի շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունն անցկացվել է Վրաստանի Ախալքալաքի երկաթուղային կայարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *